Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՏՅՈՄ ՊՈԼՅԱՐՈՒՍ

18/06/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի հարձակվող Արտյոմ Պոլյարուսի հետ։

31-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական «Ալեքսանդրիա», ռուսական «Խիմկի», «Ախմատ», ինչպես նաև լեհական «Թերմալիցա» և «Զագլեբիե Սոսնովեց» ակումբներում»։

Պոլյարուսը մեր ակումբ է տեղափոխվել «Զագլեբիե Սոսնովեցից», որտեղ ավարտված մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Ողջունում ենք Արտյոմ Պոլյարուսին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում մեր թիմի կազմում։