Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ

31/05/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Դրաման Սալուն դադարեցրել են համագործակցությունը։ Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Սալուն ակումբին միացել էր 2023 թվականի ձմռանը։

Դրամանը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 50 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Սալուն 2022/23 մրցաշրջանում՝ «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների և նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում։