Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎԳԵՆԻ ՆԱԶԱՐՈՎ

23/07/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս պաշտպան Եվգենի Նազարովի հետ։

Ֆուտբոլիստը մեր թիմ է տեղափոխվել չեխական «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբից, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Կրասնոդարի» համակարգում։

Տեղափոխությունից հետո պաշտպանը կիսվել է իր տպավորություններով.

«Ես միայն դրական տպավորություններ ունեմ։ Ինձ շատ դուր եկավ տեղի հյուրընկալությունը, ինչը չէի ասի Չեխիայի մասին։ «Ուրարտուում» բոլորը պատրաստ են ցանկացած պահի օգնել, սա շատ հաճելի է։ Ակումբի բազան նույնպես տպավորեց ինձ, կարելի է նույնիսկ համեմատել «Կրասնոդարի» հետ, մարզումային լավ գործընթացի համար էլ հիանալի դաշտեր կան։ Ինձ շատ դուր եկավ նաև հենց մարզումների ընթացքը, կան բոլոր պայմանները զարգանալու և առաջ գնալու համար։

Թիմն արդեն մոտենում է նախապատրաստական շրջանի վերջին փուլին, մեկ շաբաթ է մնացել առաջնության առաջին խաղին։ Կարող եմ ասել, որ հարյուր տոկոսով պատրաստ եմ ու ինձ հիանալի եմ զգում։

Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին, ցանկանում եմ մեր երկրպագուներին տեսնել մարզադաշտում։ Նրանց աջակցության կարիքը մենք իսկապես կունենանք»։

Ողջունում ենք Նազարովին և մաղթում հաջող ելույթներ մեր թիմի կազմում։