Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՊԱՆՏԵԼԵԵՎ

26/05/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուս ֆուտբոլիստը «Ուրարտուին» միացել էր 2024 թվականի հունվարին։

28-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 6 հանդիպում։

Շնորհակալություն ենք հայտնում Վլադիսլավին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում։