Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ

27/01/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:

Ուրախ ենք ողջունել Սանոգոյին մեր ակումբում և մաղթում ենք նրան հաջող ելույթներ ու նվաճումներ թիմի հետ միասին։ Նշենք, որ Յայա Սանոգոն հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։