Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ

11/06/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Էվհենի Ցիմբալյուկը դադարեցրել են համագործակցությունը։ Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի սեպտեմբերին։

Ցիմբալյուկը մեր թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների և նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում։