Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷՎԵՐՍՈՆ ՊԵՐԵՅՐԱ

22/07/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի պաշտպան Էվերսոն Պերեյրան։

Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը՝ ծնունդով Բրազիլիայի Սալվադոր քաղաքից, հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Բայան», «Պարանան», Պորտուգալիայի առաջնությունը (Պրիմեյրա Լիգա) ներկայացնող տեղի «Պորտիմոնենսին», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը պաշտպանն անցկացրել է բրազիլական «Գոյաս» ֆուտբոլային ակումբում, որը ներկայացնում է Բրազիլիայի առաջնությունը (Սերիա Ա):

Ողջունում ենք Էվերսոնին մեր թիմում և մաղթում հաջող ելույթներ ու հաղթանակներ: