Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

11/05/2021

«Վանի» հետ խաղում «Ուրարտուի» 2 գոլերում ռուս կիսապաշտպանը մեծ ներդրում ունեցավ։ Նախ հենց նրա փոխանցումից հետո ինքնագոլ գրանցվեց, իսկ երկրորդ կեսում հենց նա էլ խփեց թիմի հաղթական գոլը։ Խաղից հետո Պոլյակովը կիսվեց խաղի մասին իր տպավորություններով․

«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Առաջին կեսում վտանգավոր պահեր ստեղծեցինք, կարող էինք հաղթել 2-0 հաշվով, բայց կենտրոնացվածության պակասի արդյունքում մենք գոլ բաց թողեցինք։ Լավն այն է, որ ընդունած գոլից հետո չհանձնվեցինք, ու կարողացանք ճնշում գործադրել ու հաղթել։ Շնորհավորում եմ տղաներին՝ հաղթանակի համար։ Առաջնությունում դեռ ոչինչ որոշված չէ, այնպես որ պայքարելու ենք մինչև վերջ»: