Not Selected

ՊԻՏԵՐ ՄՈՒՏՈՒՄՈՍԻ․ «ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆՔ ՀԱՂԹԵԼ»

07/05/2021

«Շիրակի» հետ խաղում Պիտեր Մուտումոսին խփեց «Ուրարտուի» միակ գոլը, որը նրա համար առաջինն էր «Առյուծների» կազմում։ Խաղից հետո 22-ամյա կիսապաշտպանը խոսեց խաղի ու խփած գոլի մասին․

«Բարդ հանդիպում ստացվեց։ Պարտավոր էինք հաղթել, բայց ցավոք սրտի վերջնամասում գոլ բաց թողեցինք։ Այսօր կարողացա իմ առաջին գոլը խփել «Ուրարտուի» կազմում։ Խաղից առաջ ես աղոթեցի, իսկ Աստված օգնեց ինձ, որպեսզի գոլ խփեմ։ Այն ինձ համար կարևոր էր, որովհետև ինչպես գիտեք տևական ժամանակ բացակայում էի վնասվածքիս պատճառով։ Հիմա ինձ լավ եմ զգում։ Միակ ցավալի բանն այն է, որ այսօր չհաղթեցինք։

Ֆուտբոլում նման սցենարներ լինում։ Կարող ենք շատ պատճառներ նշել, թե ինչը չբավարարեց այսօրվա խաղում հաջողության հասնելու համար, բայց կյանքը շարունակվում է, մենք պատրաստվում ենք արդեն «Վանի» հետ հանդիպմանը, որպեսզի այդ խաղում 3 միավոր վաստակենք»։