Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՌՈՒԱՆԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/05/2022

Մայիսի 24-ից հունիսի 14-ը Ռուանդայի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով 2023 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի հանդիպումներին։ Այդ առիթով հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն։

Նշենք, որ Ռուանդայի հավաքականը հունիսի 2-ին Հարավային Աֆրիկայում կհանդիպի Մոզամբիկի ընտրանուն, իսկ հունիսի 7-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի քաղաքում ռուանդացիները կմրցեն Սենեգալի հավաքականի հետ։

Հաջողություն ենք մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին և Ռուանդայի հավաքականին առաջիկա հանդիպումներում։