Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՑ

18/11/2021

Vbet Հայաստանի գավաթի 1/4-րդ եզրափակչի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

Արդեն նոյեմբերի 18-ից հանդիպման տոմսերը վաճառքում են։ Ժամը 15։00-ից հնարավոր է դրանք գնել «Ուրարտու» մարզաբազայի սրճարանից։

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ավարտական փուլում են «Ուրարտուի» տնային հանդիպումների տոմսերի օնլայն վաճառքի հարթակի աշխատանքները։ «Ուրարտուի» հաջորդ տնային հանդիպումից սկսած՝ տոմսերը կկարողանաք ձեռք բերել օնլայն։

Ստորև ներկայացնում ենք առաջիկա հանդիպման տոմսերի գնացուցակը։