Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

20/11/2021

Միջազգային դադարի ավարտից հետո «Ուրարտու-2»-ը երկկողմանի հանդիպում անցկացրեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի՝ «Լեռնային Արցախի» հետ հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամկետով։ Ֆուտբոլիստները 30 րոպե տևողությամբ 2 խաղակես անցկացրին։ «Մանուշակագույններն» առավելության հասան «Նարնջագույնների» նկատմամբ 1-0 հաշվով։ Խաղի միակ գոլի հեղինակը Համլետ Սարգսյանն էր։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից