Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿՄԵԿՆԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔԻ

31/01/2023

Ինչպես արդեն հայտնել էինք «Ուրարտու-2»-ը նույնպես արտասահմանյան հավաք կանցկացնի։ Թիմը փետրվարի 4-ից 17-ը կնախապատրաստվի Թուրքիայի Բելեք քաղաքում։ Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Իգոր Պադերինի տղաները կանցկացնեն 5 ստուգողական հանդիպում՝ մրցելով ռումինական «Չիկսերեդա», ղրղզական «Աբդիշ-Ատա», ինչպես նաև ռուսական «Ուրալ-Մ» և «Սպարտակ Մ-19» թիմերի հետ:

Խաղերի հետ կապված մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։