Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵԼԵԿՑԻԱ

25/10/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընտրություն ակադեմիայի 2009-ից 2017 թվականներին ծնված երեխաների միջև։

Հոկտեմբերի 27-ին մեր ակադեմիան կանցկացնի ընտրություն, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվելու ակումբի ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի մարզադպրոցում արդեն վճարովի հիմունքներով։

Ընտրությանը մասնակցել բոլոր ցանկացողները կարող են հայտերը լրացնել օնլայն՝ անցնելով այս հղումով և տալով երեխայի մասին անհրաժեշտ ինֆորմացիա: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 26-ը։

*Ընդունվելուց պարտադիր ներկայացնել բժշկական տեղեկանք տարածքային պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից, որը կթույլատրի երեխային զբաղվել սպորտով: