Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՍԿՍԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

08/01/2022

«Ուրարտուի» ֆուտբոլիստները վերադարձան արձակուրդից և հունվարի 8-ին այս տարվա առաջին մարզումն անցկացրին։ Թիմը սեփական մարզաբազայում սկսեց նախապատրաստվել 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին առայժմ ոչ ամբողջ կազմով։ Մարզումներին ընդգրկված են նաև «Ուրարտու-2»-ի մի քանի ֆուտբոլիստներ։

Հավելենք, որ թիմը նախատեսում է անցկացնել նաև արտասահմանյան հավաք, որի մանրամասները կհայտնենք շուտով։

Ստորև ներկայացնում ենք 2022 թվականի առաջին մարզման ֆոտոշարքը։