Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԿՎԵՐՍԿՍԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ

03/01/2022

Ամանորյա արձակուրդից «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։ Մեր թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպման ժամի մասին կհայտնենք ավելի ուշ։

Հավելենք, որ թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել։

Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։