Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՕՐ 3

22/01/2022

Կանանց ֆուտզալի բաց առաջնության մրցումային երրորդ օրն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց մինչև 16 տարեկանների խմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-1»-ը։

Մեր թիմի մրցակիցն էր «Ոսկետափ-աղջիկներ-1» թիմը։ Խաղն ընթացավ «Ուրարտու-աղջիկներ-1»-ի ակնհայտ առավելությամբ և ավարտվեց նրանց հաղթանակով՝ 8-0 հաշվով։ Մեր աղջիկների կազմում 6 գոլ հեղինակեց Շուշանիկ Հարությունյանը, իսկ Լյուդմիլա Հակոբյանն իր հաշվին դուբլ գրանցեց։

Հավելենք, որ վաղը՝ հունվարի 23-ին, ելույթ կունենան մեր մյուս երկու թիմերը․ մինչև 12 տարեկանների խմբում «Ուրարտու-աղջիկներ-2»-ը կմրցի «Նոա-աղջիկներ-2»-ի, իսկ «Ուրարտու-աղջիկներ-3»-ը՝ «Ավարայր ՖԶ» թիմի հետ։ Խաղերը կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 14։45-ին և 16։45-ին։