Not Selected

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵԼԸ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է»

10/12/2022

2022-ի վերջին խաղում «Ուրարտուն» հերթական հաղթանակը գրանցեց ու տարին եզրափակեց առաջատարի կարգավիճակով։ Մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը խոսել է վերջին խաղում «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի ու առաջնության աշնանային հատվածի մասին.

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպումն ամեն դեպքում դժվար ստացվեց՝ չնայած մրցակիցը 10 հոգով էր խաղում, բայց երկրորդ խաղակեսում լարվածությունն ավելի թուլացավ ու կարողացանք գոլ խփել, ինչից հետո ավելի հեշտ ստացվեց մեզ համար»։

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՎԱՐՏԻ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ առաջին տեղով ավարտեցինք տարին, սա իրոք շատ կարևոր է թիմի համար։ Կփորձենք պահպանել մեր դիրքը ու հասնել ցանկալիին։ Գարնանային հատվածում մեր առաջադրանքը միակն է՝ դառնալ առաջնության չեմպիոն ու նվաճել գավաթը։ Ամեն ինչ կանենք այդ արդյունքին հասնելու համար»։