ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՍԵՐԲԻԱՅԻՆ

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը մարտի 29-ին անցկացրեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին հյուրընկալվեց Սերբիայի երիտասարդական ընտրանուն և զիջեց 2-0 հաշվով։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին հանդիպմանը։ Սերգեյ Մկրտչյանը, Արման Ղազարյանը, ինչպես նաև ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում։ Ղազարյանն ու Սիմոնյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, Մկրտչյանը փոխարինվեց 87-րդ րոպեին, իսկ Նարեկ Աղասարյանը խաղադաշտ մտավ 64-րդ րոպեին։ 

Այս խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցնում է H խմբի վերջին հորիզոնականը։