
25 Փտվ. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն»` Չարենցավանում, հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Բրունո Միշելը և Նիկոլաս Կալուկյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ գրոհներով: Արդեն 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց մեր թիմի նորեկ Բրունո Միշելը, սակայն հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից։ Րոպեներ անց, «Արարատ-Արմենիան» կարողացավ վտանգավոր գրոհ կազմակերպել․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել վտանգը։
20-րդ րոպեին թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու, սակայն կրկին գնդակը շեղ ընթացավ։ 25-րդ րոպեին էլ մրցակցին հաջողվեց հեռվից հարված կատարել, որտեղ էլ փայլուն գործեց Մելիխովը՝ մատների ծայրերով հեռացնելով գնդակն անկյունային։ 31-րդ րոպեին մրցակցի հարձակվողը մեն մենակ դուրս եկավ Մելիխովի դիմաց, սակայն իդեալական պաշտպանվեց մեր պաշտպան Պուսկոն։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ընդմիջումից հետո, Դմիտրի Գունկոյի թիմը շարունակեց լինել նախաձեռնողի դերում և հանդիպման 52-րդ րոպեին Բրունո Միշելի փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տենտոն Յեննեի ձեռքին և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց բրազիլացին։ 10 րոպե անց կազմակերպած գեղեցիկ գրոհը եզրափակեց թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը։ 69-րդ րոպեին Կալուկյանը անկյունայինի խաղարկումից հետո կարող էր դուբլ գրանցել իր հաշվին, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ 86-րդ րոպեին մրցակցին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ «Արարատ-Արմենիայից» գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը։ Մինչև հանդիպման ավարտ երկու թիմերն էլ վտանգավոր գրոհներ ստեղծեցին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։
Նաև պետք է նշել, որ այս խաղում մեր թիմում իրենց նորամուտը նշեցին թիմի նորեկներ Նիկոլաս Կալուկյանը, Բրունո Միշելը, Ալեֆ Սանթոսը և Մաքսիմ Պալիենկոն։
Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի վերսկսված առաջնության մեկնարկը տալիս ենք հաղթանակով և միավորների քանակը հասցնելով 41-ի մնում երկրորդ հորիզոնականում։
03 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը մարտի 3-ից-5-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
03 Մրտ. 2025
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵԳԵՆԴԱՐ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎԻ ՀԵՏ«Ուրարտուի» զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովը հանդիպել է ակումբի ակադեմիայի՝ «Ուրարտու-2010-2» թիմի հետ
26 Փտվ. 2025
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Չարենցավանում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 1-2 հաշով։
25 Փտվ. 2025
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԷՐ ԸՆԹԱՆՈՒՄ՝ ՍՈՒՐ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է հանդիպման, նորեկների և նախապատրաստական շրջանի մասին
25 Փտվ. 2025
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՎԵՐՍԿՍՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Չարենցավանում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 1-2 հաշով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Բրունո Միշելը և Նիկոլաս Կալուկյանը։
25 Փտվ. 2025
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» -«ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Չարենցավանում կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։
24 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂԻՆԱնցկացրել ենք վերջին մարզումը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
24 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է իր առաջարկները Հայաստանի առաջնության ձևաչափի փոփոխության վերաբերյալ։
23 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՏԵՄԻ ԳՈՒՆԿՈՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։
21 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումին վարձակալական հիմունքներով միացել է ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևը։
20 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ։
19 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ։
19 Փտվ. 2025
ԳՐՔԻ ՕՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»՝ EPIGRAPH-Ի ՀԵՏ ՄԻԱՍԻՆ«Ուրարտուի» դարպասապահները՝ Ալեքսանդր Մելիխովը, Գոռ Մատինյանը, Ալեքսանդր Միշիևն ու Նուբար Գիշյանը, Epigraph գրախանութի հետ միասին հանդիպեցին մեր ակադեմիայի դարպասապահներին՝ նշելու Գրքի օրը:<br /> <br />
17 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆ ԱՄԷ-ՈՒՄ«Ուրարտուի» հիմնական թիմը հունվարի 21-ից մինչև փետրվարի 14-ն անցկացրեց ուսումնամարզական հավաք Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը։
13 Փտվ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց ազգային հավաքականը փետրվարի 16-ից 25-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որի ընթացքում փետրվարի 21-ին կմասնակցի ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն, իսկ փետրվարի 25-ին՝ Հայաստան-Ղազախստան հանդիպումներին:
10 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ«Ուրարտու» մարզաբազա հյուր էին եկել Հայկական Կարիտաս, քաղաք Արտաշատի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները:<br />
07 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԻՄԻ ԴԵՄ«Ուրարտու-աղջիկներ» թիմը իր պատմության մեջ առաջին անգամ ստուգողական հանդիպում անցկացրեց արտասահման թիմի դեմ
07 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԺԱՄԱՆԵՑ ՎՐԱՍՏԱՆ«Ուրարտու-աղջիկներ» թիմը երեկ երեկոյան ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ պետք է անցկացնի ստուգողական հանդիպում Թբիլիսիի «Կվարտալի» թիմի դեմ:
06 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՎԱՆ ԻԳՆԱՏԵՎ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ալժիրյան «ԺՍ Կաբիլիա» ֆուտբոլային ակումբը պայմանավորվել են հարձակվող Իվան Իգնատևի տրանսֆերի շուրջ։
05 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՅՈՒՏԱ ԳԱԼՍՏՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու-աղջիկներ» թիմը ունի նոր ֆուտբոլիստուհի։
05 Փտվ. 2025
ՀԱՂԹԱՆԱԿ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄԱրաբական Միացյալ Էմիրություններում «Ուրարտուն» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը, որի շրջանակում՝ փետրվարի 4-ին, անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Նավբահորի» հետ։