05 Օգս. 2024
Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Առաջին խաղակեսը այդքան էլ իմ դուրը չեկավ։ Մենք չկարողացանք իրականացնել այն նպատակները, որոնցով դուրս էինք եկել խաղադաշտ։ Երկրորդ խաղակեսն ինձ ավելի շատ դուր եկավ, մեկնարկից 15 րոպե անց մենք վերադասավորվեցինք և ավելի լավ հանդիպում ցույց տվեցինք։ Խաղի ընթացքում ճնշում էինք մրցակցին և մինչև վերջ չստացվեց»։
ԻՍԱԱԿ ԲԱՐՐԻԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Բարրիի խաղը կարելի է բաժանել մի քանի մասի։ Լավ կողմը մենապայքարներն են, օդայինը ևս, նա բավականին արագ է։ Եթե խոսենք նրա կերտման մասին, ապա 1,5 տարի առաջ ոչ մեկ չէր էլ լսել Բարրիի մասին մինչև նա վարձակալությամբ չտեղափոխվեց «Վեսթ Արմենիա», սկսեց փորձ հավաքել։ Հիմա դուրս է գալիս մեկնարկային կազմում։ Այո, որոշ որակական հատկանիշներ իր մոտ չի հերիքում, որոնք դուրս չեն գալիս, բայց այն զարգացումը, որն ապրել է թույլ կտա նրան այդ կողմով ևս աճել և մենք հույս ենք կապում դրա հետ»։
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Մենք հասկանում ենք, որ որոշները հայտնվել էին խաղադաշտում, որովհետև ֆուտբոլիստներ կային, որոնք վիզաներ չստացան և հայ ֆուտբոլիստները իրենց լավ դրսևորեցին, ստացան եվրոպական մեծ փորձ և ես կուզեի, որպեսզի նրանք առողջ մրցակցության մեջ իրենց ցույց տան և կարծում եմ, որ դա ամենաճիշտ ճանապարհն է»։
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
«Մենք ունենք 4 դարպասապահ, եթե հաշվի առնենք նաև Ալեքսանդր Միշիևին։ Ոչ ոք չէր մտածում, որ Հայկ Ղազարյանը կխաղա եվրոպական 4 հանդիպում։ Նա խաղալով այս հանդիպումներում ցույց է տալիս, որ աճելու ներուժ ունի։ Այսօր նաև նորամուտը նշեց Հայաստանի առաջնությունում և ընտրության հնարավորություն կար։ Միայն Մելիխովն էր, որ չէր կարողա ամբողջական հանդիպում անցկացնել։ Մենք որոշեցինք, որ այն հանդիպումները որոնք անցկացրել է Հայկը, նրան հավելյալ ադրենալին է տալիս։ Հետագայում լինելու է առողջ մրցակցություն, բայց մենք հասկանում ենք, որ դարպասապահի դիրքը ավելի դժվար է քան խաղադաշտի ֆուտբոլիստներինը, բայց վստահեցնում եմ՝ մեկն անպայման կխաղա»։
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆԵՐՈՒԺԻ ՄԱՍԻՆ
«Սա ֆուտբոլ է։ Մենք խաղացինք «Կալևի» և «Բանիկի» դեմ։ Մենք հասկանում էինք մեր ուժեղ և թույլ կողմերը։ Դրանք մեզ համար ուսուցողական հանդիպումներ էին, որոնցից մենք շատ բան քաղեցինք։ Եթե բաժին հասներ մեկ այլ թիմ, չես կարող ասել ինչպես կստացվեր։ Կային դժվարություններ, մենք պատրաստվում էինք՝ հասկանալով, որ ոչ բոլորն էլ մեկնելու և մեկ ամիս պատրատվել այդ խաղերին տարբեր կազմերով և հիմա մեկնարկում է առաջնությունը և լավ է, որ բոլոր ֆուտբոլիստները գրեթե առողջ են։ Հիմա ունենք դադար, որի ժամանակ պետք է լավացնենք մեր խաղը»։
ԻՎԱՆ ԻԳՆԱՏԵՎԻ ՄԱՍԻՆ
«Գիտեք, եթե ժամանակին լիներ ԶԼՄ, չեմ կարծում եմ, որ այն աստղերը որոնք հիմա ռուսական էկրաններին են երևում, կհասնեին այն բարձունքներին։ Նրանց ուղղակի կտրորեին լրագրողները, որոնք ժամանակին ավելի վատ բաներ էին արել, քան անում են հիմա, և ոչ թե ֆուտբոլիստ, այլ մարդ կարող է կատարել չմտածված քայլեր իսկ լրագրողը կարող է նրան քննադատել։ Վերջին ակումբից Իգնատևը չի հեռացել կարգապահական խնդիրների պատճառով, այստեղ ևս խնդիր չկա։ Ինքն իր աշխատասիրությունը ցույց է տալիս մարզումների ժամանակ։ Նա հարձակվող է, որին պետք է տարածություն ստեղծել, աշխատել իր վրա, տուգանային հրապարակում ևս»։
ՍԵԼԵԿՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ
«Ես շատ եմ ուզում, որ մեր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները վերադառնան թիմ և մենք տեսնենք, թե ինչ կարող է անել թիմը նրանց ներկայությամբ։ Ցավոք, դեռևս չունենք այդ հնարավորությունը։ Ունենք ժամանակ մինչև «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը և կունենանք նաև ամբողջական պատկեր և դրանից հետո որոշումներ կայացնենք։ Այս պահին թիմի ուժեղացումը սպասում է հիվանդասենյակում»։
09 Օգս. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։
09 Օգս. 2024
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
05 Օգս. 2024
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄՀայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
05 Օգս. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։