
24 Մրտ. 2025
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ալեքսանյանը։
Առաջին խաղակեսն անցավ շատ լարված պայքարում։ Խաղասկզբից Կարեն Առաքելյանի թիմը վերահսկում էր գնդակը և ստեղծում վտանգավոր պահեր, իսկ մրցակիցը հիմնականում պաշտպանվում էր։ 10-րդ րոպեին, Էրիկ Ղուլինյանի փոխանցումից հետո հարվածեց Էրիկ Ասատրյանը, բայց «Շիրակ-2»-ին փրկեց դարպասաձողը։ Անցավ մի քանի րոպե և խաղադաշտից հեռացվեց Դավիթ Հարությունյանը։ Հարձակվողը մտավ տուգանային հրապարակ և հպումից հետո ընկավ, բայց գլխավոր մրցավարը դա որակեց որպես սիմուլացիա և հեռացրեց մեր ֆուտբոլիստին խաղադաշտից։ Ստեղծված իրավիճակից հյուրերը կարողացան օգտվել և Գագիկ Հովհաննեսյանը կարողացավ բացել հաշիվը։ Մնացած ժամանակահատվածում մեր թիմը փորձել վերադարձնել կորցրածը, բայց նոր գոլեր մինչև ընդմիջում չեղան։
Երկրորդ խաղակեսում, չնայած քանակական առավելության, անցել էր խուլ պաշտպանության և գրոհելու միտում չուներ, իսկ «Ուրարտու-2» թիմը ավելի մեծ ուժերով էր շարժվում առաջ։ 78-րդ րոպեին Նարեկ Ալեքսանյանի հանդեպ մրցակիցը խախտեց կանոնները և նշանակվեց 11-մետրանոց, իսկ Յուրիյ Վարդանյանը ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ Նույն Ալեքսանյանը մոտեցավ գնդակին և անվրեպ իրացրեց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը։ Դրանից հետո մեր թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց նոր գոլեր այդպես էլ չտեսանք։ Իսկ խաղավերջում մեկական կարմիր ստացան երկու թիմերի ֆուտբոլիստները՝ միմյանց նկատմամբ անհամաձայնության պատճառով։
Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակեց 24 միավոր և գտնվում է առաջնության 5-րդ հորիզոնականում։
26 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը մարտի 27-ից-30-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որից հետո կմեկնի Խորվաթիա՝ մասնակցելու մարտի 31-ից ապրիլի 8-ը կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության երկրորդ որակավորման փուլի մրցաշարին:
25 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» - «ԼԵՌՆԱՅԻՆ-ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԽԱՂԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԷԿանանց Բարձրագույն խմբի 13-րդ տուրի «Ուրարտու-աղջիկներ» - «Լեռնային-Արցախ-աղջիկներ» այսօր կայանալիք հանդիպումը հետաձգվել է մրցակցի գրության հիման վրա:
25 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ17 տարեկանների հավաքականը մարտի 25-29-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
25 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
25 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 1-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ալեքսանյանը։
24 Մրտ. 2025
ԼԱՐՎԱԾ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉՈՐՈՇՎԵՑՀայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ալեքսանյանը։
24 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ-2» թիմին։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» ստադիոնում և կմեկնարկի 15։30-ին։ <br />
23 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ14 տարեկանների հավաքականը մարտի 23-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
21 Մրտ. 2025
ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Վրաստանի հավաքականի հետ:
17 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» 4-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԿանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և վստահ հաղթանակ տարան 4-1 հաշվով։
17 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և վստահ հաղթանակ տարան 4-1 հաշվով։
17 Մրտ. 2025
«ԱՐԱՐԱՏ-2»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» -ը հյուրի կարգավիճակով կմրցի «Արարատ-2»-ի հետ։
17 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում մեկնարկել են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
15 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ» 2-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով։
15 Մրտ. 2025
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂԻ ՈՐԱԿԻՑ ԴԺԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Գանձասարի» դեմ խաղից հետո տվեք իր մեկնաբանությունը։
15 Մրտ. 2025
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ ԳՈԼ ԵՎ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆFastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներն էին Ժիրայր Մարգարյանը և Վլադիսլավ Յակովլևը։<br /> <br />
15 Մրտ. 2025
ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։
13 Մրտ. 2025
ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՄեր պաշտպանը, երկրորդ շրջանում անցկացրած 7 խաղում առանձնացել է պաշտպանողական բարձր հատկանիշներով՝ խաղալով բոլոր հանդիպումներում 90 րոպե։
13 Մրտ. 2025
ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 15-ից մինչև մարտի 24-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որի շրջանակում կանցկացնի երկու հանդիպում Վրաստանի ազգային հավաքականի հետ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆԻ շրջանակում։
13 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ՆԻԿԱՐՄ» 3-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» -ը տանը մրցեց «Նիկարմի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլերի հեղինակներն էին՝ Էրիկ Ղուլինյանը, Սամվել Գասպարյանը, Էրիկ Ասատրյանը։
12 Մրտ. 2025
ԶԻՋՈՒՄ ԵՆՔ «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎԿանանց բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվեցին առաջատար «Փյունիկ-աղջիկներ» թիմին և պարտվեցին նվազագույն 1-0 հաշվով։