
11 Ապր. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ալաշկերտի» հետ։ Մեր թիմի միակ գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը, որը իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Արդեն առաջին իսկ րոպեներից մեր թիմը գրոհների ճնշում էր գործադրում մրցակցի վրա՝ վերահսկելով գնդակը և զիջելու միտք անգամ չունենալով։ Գրոհները հիմնականում կազմակերվում էին աջ եզրից, որտեղ ակտիվ ու վտանգավոր էր Բրունո Միշելը։ Առաջին իրական գոլային պահը ստեղծվեց 9-րդ րոպեին՝ Խարիտոն Այվազյանի փոխանցումից հետո Մաքսիմ Պալիենկոն գեղեցիկ հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն գնդակը չհասավ նպատակակետին:
«Ալաշկերտի» կազմում աչքի ընկավ «Ուրարտուի» նախկին խաղացող Գևորգ Տարախչյանը, որը մասնակցում էր գրոհների կազմակերպմանը: «Ալաշկերտը» փորձում էր հակագրոհներից բացի նաև դիրքային գրոհներ իրականացնել, սակայն «Ուրարտուի» պաշտպանությունն կանխում էր։ Լավ աշխատանք կատարեց Ալեքսանդր Պուսկո–Դմիտրի Տիխիյ զույգը: 35-րդ րոպեին մրցակցի կողմից վտանգավոր հարված իրացրեց Սարգիս Մեթոյանը, սակայն մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը փայլուն սեյվ կատարեց: Այսպիսով, առաջին խաղակեսում գոլեր չեղան։
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» շարունակեց ակտիվ գրոհել՝ փորձելով պահպանել տեմպը և կոտրել մրցակցի պաշտպանությունը։ Եթե առաջին խաղակեսում գրոհներն ակտիվորեն զարգանում էին աջ եզրով, ապա խաղի շարունակությունում թիմը հաճախ տեղափոխում էր խաղը ձախ հատված: Մրցակցությունն ուժեղանում էր. երկու թիմերն էլ փորձում էին ճնշում գործադրել և կանխել միմյանց գրոհները, սակայն րոպեներ անց տեղի ունեցավ անսպասելի դրվագ՝ Դմիտրի Տիխիի անհաջող գործողության արդյունքում գնդակը հայտնվեց «Ուրարտուի» դարպասում: Որոշիչ էր դառնում հաջորդ դրվագը. «Ալաշկերտի» ավագ Արմեն Մանուչարյանը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ, ինչի արդյունքում «Ուրարտուն» ստացավ 11 մետրանոց իրացնելու հնարավորություն։ Այն վստահվեց Միքայել Միրզոյանին, որը սեպտեմբերից ի վեր բացակայում էր խաղադաշտից։ Արդյունքում՝ 84-րդ րոպեին, հավասարեցրեց հաշիվը: Չնայած հանդիպման ողջ ընթացքում ցուցաբերած ակտիվությանը, գրոհների բազմազանությանը և խաղի վերջին վայրկյաններին ուժերի գերլարումով պայքարին՝ «Ուրարտուն» չկարողացավ հասնել հաղթանակի:
Թիմը ոչ մի պահ չնահանջեց պայքարից, սակայն վերջնական արդյունքում գրանցվեց ոչ-ոքի։ Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
11 Ապր. 2025
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԱՑԱՎ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է մրցավարությունից, չիրացրած պահերից և վերջին արդյունքներից՝ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
11 Ապր. 2025
ԴԺՎԱՐ ՍՑԵՆԱՐՈՎ ԽԱՂՈՒՄ՝ ՈՉ-ՈՔԻ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏFastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ալաշկերտի» հետ։ Մեր թիմի միակ գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը, որը իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
11 Ապր. 2025
«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով կմրցի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կայանալու է Արմավիրի քաղաքային ստադիոնում և մեկնարկելու է 16։00-ին։
09 Ապր. 2025
ՈւԵՖԱ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ. ՄԵՐ ԸՆՏՐԱՆՈՒ ԵԼՈՒՅԹՆԵՐԸՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Լյուքսեմբուրգի ընտրանուն:
08 Ապր. 2025
ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ Մ-19 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ․ ՄԵՐ ԸՆՏՐԱՆՈՒ ԵԼՈՒՅԹՆԵՐԸՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլը մեկնարկեց ապրիլի 1-ին Խորվաթիայում:
08 Ապր. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
07 Ապր. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 0-3. ՀԱՆԴԻՊՄԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸFastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով 3-0 հաշվով։
05 Ապր. 2025
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՇԱՏ ՎԱՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ ԷՐ, ԻՆՉՆ ԷԼ ԽԱՂԻ ԵԼՔՆ ԷՐ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո։<br />
05 Ապր. 2025
ՑԱՎՈՔ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով 3-0 հաշվով։
05 Ապր. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը կայանալու է «Ուրարտու» ստադիոնում և մեկնարկելու է 19։00-ին։
04 Ապր. 2025
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ «ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» -ը հյուրի կարգավիճակով մրցեց «Միկայի»-ի հետ։ Հանդիպումը ավարտվեց մեր թիմի խոշոր հաշվով հաղթանակով 5-0 հաշվով։
04 Ապր. 2025
«ՄԻԿԱ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» -ը հյուրի կարգավիճակով կմրցի «Միկայի»-ի հետ։ Հանդիպումը կկայանա այսօր ժամը 15։30-ին «Միկա» ստադիոնում։
02 Ապր. 2025
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի գավաթի խաղարկության, 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով 2-1 հաշվով։
02 Ապր. 2025
ՆԻԿՈԼԱՅ ՏՅՈՒՆԻՆ․ «ՊԱՀԵՐԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՉԷԻՆ ՀԱՍՆՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նիկոլայ Տյունինը խոսել է «Արարատ-Արմենիայի» դեմ գավաթային հանդիպման մասին:
01 Ապր. 2025
ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԵՎ ԼՔՈՒՄ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸՀայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով 2-1 հաշվով։
01 Ապր. 2025
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցում է «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը կայանալու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ակադեմիայում և մեկնարկելու է 19։00-ին։
31 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
31 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց ազգային հավաքականը մարտի 31-ից ապրիլի 6-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում ապրիլի 4-ին կմասնակցի ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան - Լյուքսեմբուրգ հանդիպմանը, որից հետո՝ ապրիլի 8 -ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Ղազախստան - Հայաստան հանդիպմանը։
26 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը մարտի 27-ից-30-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որից հետո կմեկնի Խորվաթիա՝ մասնակցելու մարտի 31-ից ապրիլի 8-ը կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության երկրորդ որակավորման փուլի մրցաշարին:
25 Մրտ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» - «ԼԵՌՆԱՅԻՆ-ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԽԱՂԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԷԿանանց Բարձրագույն խմբի 13-րդ տուրի «Ուրարտու-աղջիկներ» - «Լեռնային-Արցախ-աղջիկներ» այսօր կայանալիք հանդիպումը հետաձգվել է մրցակցի գրության հիման վրա:
25 Մրտ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ17 տարեկանների հավաքականը մարտի 25-29-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։