03 Օգս. 2024
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ակումբի սան, դարպասապահ Գոռ Մատինյանի հետ։
20-ամյա դարպասապահը միացել է մեր ակումբին ԲԿՄԱ-ից, որի կազմում` 3 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում։
Հավելենք, որ Մատինյանը համարվում է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի դարպասապահը։
Ողջունում ենք Մատինյանին հարազատ ակումբում և մաղթում նոր հաջողություններ թիմի հետ միասին։
09 Օգս. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։
09 Օգս. 2024
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
05 Օգս. 2024
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄՀայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
05 Օգս. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։