
09 Դեկ. 2024
2024/25 մրցաշրջանի աշնանային հատվածն ավարտվել է նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի համար։ Ձեզ ենք ներկայացնում մրցաշրջանի առաջին հատվածի ամփոփումը։
ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ուրարտու-աղջիկներ» թիմի համար աշնանային հատվածը ոչ այնքան բարեհաջող սկսվեց։
2024/2025 մրցաշրջանում Կանանց Բարձրագույն խմբում մասնակցում են չորս թիմ՝ «Ուրարտու-աղջիկներ», «Փյունիկ-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ» և «Լեռնային Արցախ-աղջիկներ»։
Անդրանիկ տուրում մեր թիմը տանը պարտվեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին 2-4 հաշվով։ Այնուհետև մեր թիմը կրկին տանը մրցեց նախորդ մրցաշրջանի հաղթող «Փյունիկ-աղջիկների» հետ և պարտվեց խոշոր 6-0 հաշվով։
Մեր թիմի հաջորդ մրցակիցը «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմն էր։ Այդ խաղում մեր թիմի աղջիկները բավական վստահ խաղ էին ցուցադրում և հաղթում էին մինչև 76-րդ րոպեն, սակայն կրկին ինչ որ բան այնպես չստացվեց և մեր թիմը երկու գնդակ բաց թողեց գրանցելով ոչ-ոքի 2-2 հաշիվ։
4-րդ տուրում մեր թիմը Ձորաղբյուրում հյուրընկալվեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին։
Այդ խաղում մեր թիմում շատ կարևոր վերադարձ տեղի ունեցավ։ Թիմի ավագ Էմմի Սարգսյանը մոտ 9 ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձավ խաղադաշտ և կարողացավ օգնել իր թիմին տոնել մրցաշրջանի առաջին հաղթանակը։ Մեր թիմն այդ խաղում հաղթեց 1-4 հաշվով, իսկ Էմմի Սարգսյանը դարձավ չորրորդ գոլի հեղինակը։
Հաջորդ տուրում մեր թիմի մրցակիցը կրկին առաջատար «Փյունիկ-աղջիկների» թիմն էր, հյուրընկալվելիս կրկին խոշոր 5-0 հաշվով պարտվեցինք։ Այդ խաղում մեր թիմի հարձակվող Ռուզաննա Ինջյանը ստանալով կարմիր քարտ բաց թողեց առաջնության հաջորդ չորս հանդիպումները։
6-րդ տուրի մեր մրցակիցը «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմն էր։ Այս անգամ մեր թիմի աղջիկները հաղթանակը բաց չթողեցին և տանը հաղթեցին 3-1 հաշվով։
Հաջորդ տուրում կրկին տանը մեր թիմը հաղթանակ տարավ «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի նկատմամբ։ Այս անգամ մեր թիմը վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով։
8-րդ տուրի հանդիպումը կրկին առաջատարի հետ էր։ «Փյունիկ-աղջիկներ» թիմը հաղթեց 7-0 հաշվով։
Հաջորդ հանդիպումը մեր թիմի համար կրկին հաղթական էր։ Այս անգամ մեր մրցակիցը «Արարատ-Արմենիա-աղջիկներ թիմն էր»։ Մեր աղջիկները արտագնա խաղում հաղթեցին 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակները թիմի նորեկներ Տաթև Մովսեսյանն ու Մարիամ Նիգոյանն էին։
Աշնանային հատվածի վերջին հանդիպումը մեր թիմը անցկացրեց Ձորաղբյուրի մարզաբազայում «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի դեմ և ցավալի պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Այսպիսով, «Ուրարտու-աղջիկներ» թիմը մրցաշրջանի այս հատվածը ավարտում է 2-րդ հորիզոնականում, իր ակտիվում ունենալով 13 միավոր։
ՆՈՐԱՄՈՒՏՆԵՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ
«Ուրարտու-աղջիկներ» թիմին մրցաշրջանի մեկնարկից առաջ միացան Տաթև Մովսեսյանը և Մարիամ Նիգոյանը։
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
«Ուրարտու-աղջիկներ» թիմից Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՀԱՎԱՔԱԿԱՆ
21 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումին վարձակալական հիմունքներով միացել է ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևը։
20 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ։
19 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ։
19 Փտվ. 2025
ԳՐՔԻ ՕՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»՝ EPIGRAPH-Ի ՀԵՏ ՄԻԱՍԻՆ«Ուրարտուի» դարպասապահները՝ Ալեքսանդր Մելիխովը, Գոռ Մատինյանը, Ալեքսանդր Միշիևն ու Նուբար Գիշյանը, Epigraph գրախանութի հետ միասին հանդիպեցին մեր ակադեմիայի դարպասապահներին՝ նշելու Գրքի օրը:<br /> <br />
17 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆ ԱՄԷ-ՈՒՄ«Ուրարտուի» հիմնական թիմը հունվարի 21-ից մինչև փետրվարի 14-ն անցկացրեց ուսումնամարզական հավաք Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը։
13 Փտվ. 2025
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց ազգային հավաքականը փետրվարի 16-ից 25-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, որի ընթացքում փետրվարի 21-ին կմասնակցի ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն, իսկ փետրվարի 25-ին՝ Հայաստան-Ղազախստան հանդիպումներին:
10 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ«Ուրարտու» մարզաբազա հյուր էին եկել Հայկական Կարիտաս, քաղաք Արտաշատի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները:<br />
07 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԻՄԻ ԴԵՄ«Ուրարտու-աղջիկներ» թիմը իր պատմության մեջ առաջին անգամ ստուգողական հանդիպում անցկացրեց արտասահման թիմի դեմ
07 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԺԱՄԱՆԵՑ ՎՐԱՍՏԱՆ«Ուրարտու-աղջիկներ» թիմը երեկ երեկոյան ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ պետք է անցկացնի ստուգողական հանդիպում Թբիլիսիի «Կվարտալի» թիմի դեմ:
06 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՎԱՆ ԻԳՆԱՏԵՎ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ալժիրյան «ԺՍ Կաբիլիա» ֆուտբոլային ակումբը պայմանավորվել են հարձակվող Իվան Իգնատևի տրանսֆերի շուրջ։
05 Փտվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՅՈՒՏԱ ԳԱԼՍՏՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու-աղջիկներ» թիմը ունի նոր ֆուտբոլիստուհի։
05 Փտվ. 2025
ՀԱՂԹԱՆԱԿ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄԱրաբական Միացյալ Էմիրություններում «Ուրարտուն» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը, որի շրջանակում՝ փետրվարի 4-ին, անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Նավբահորի» հետ։
05 Փտվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ՆԱՎԲԱՀՈՐ» 2-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱՄԷ-ոմ ընթացող հավաքի ընթացքում «Ուրարտուն» անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը: Այս անգամ մեր թիմի մրցակիցը Ղազախական «Նավբահոր» թիմն էր ում հաղթեց 2-1 հաշվով:
01 Փտվ. 2025
ԽԱՂԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ«Ուրարտուի» ուսումնամարզական հավաքի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
30 Հնվ. 2025
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄՄեր դուստր թիմն արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացնում է արտասահմանյան հավաք, որի շրջանակում անցկացնում է ստուգողական հանդիպումներ տարբեր երկրների թիմերի հետ, ինչը բացառիկ դեպք է:
30 Հնվ. 2025
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրություններում «Ուրարտուն» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը, որի շրջանակում՝ հունվարի 29-ին, անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Ակրոնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 0-2 հաշվով։
27 Հնվ. 2025
«ՈւՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտու-աղջիկների» թիմը շարունակում է նախապատրաստվել 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածին։
20 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՖ ՍԱՆԹՈՍՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Ալեֆ Սանթոսի հետ։
20 Հնվ. 2025
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ«Ուրարտու-աղջիկներ» թիմին հյուր էին եկել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության երեխաները։
20 Հնվ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 33 ԱՄՅԱԿԸ1992 թվականի հունվարի 20-ին, հիմնադրվեց «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը (նախկինում «Բանանց») Սարգիս Իսրայելյանի ջանքերով՝ սկսելով մի ուղի, որը կդառնար հայկական ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը։
19 Հնվ. 2025
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԲՐՈՒՆՈ ՄԻՇԵԼՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Բրունո Միշելի հետ։