06 Հոկ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Իվան Իգնատևը։
Առաջին խաղակեսի մեկնարկային րոպեները ամբողջությամբ անցավ մեր թիմի առավելությամբ։ Արդեն 7-րդ րոպեին երկրպագուները ականատես եղան առաջին դիպուկ հարվածին։ Աջ եզրից կատարած անցումից հետո հարվածեց Անտոն Կիլինը, սակայն դարպասապահը հեռացրեց գնդակը։ Անցավ մեկ րոպե և արդեն Ժիրայր Մարգարյանը հեռահար հարվածով աչքի ընկավ, սակայն այս անգամ գնդակը մի փոքր շեղությամբ հեռացավ խաղադաշտից։ «Արարատը» ամբողջ խաղակեսի ընթացքում վտանգավոր դրվագ չստեղծեց, բայց կարող էր բացել հաշիվը 20-րդ րոպեին, երբ Ալեքսանդր Մելիխովը սխալ մտցրեց գնդակը և հարվածի հնարավորություն ստացավ Հաջին։ Բարեբախտաբար Մելիխովը արագ ուղղեց սխալը՝ փրկելով «Ուրարտուին»։ Մնացած ժամանակահատվածում մեր թիմը շարունակում էր թելադրել խաղի ընթացքը բայց մինչև ընդմիջում գոլի ականատես չեղանք։
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց՝ ավելի շատ գրոհում էր «Ուրարտուն», ինչն էլ բերեց իր արդյունքը։ 60-րդ րոպեին Անտոն Կիլինի նկատմամբ խախտեցին խաղի կանոնները և նշանակվեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Իվան Իգնատևը և դիպուկ իրացրեց հարվածը՝ խփելով իր 5-րդ գոլը այս մրցաշրջանում։ Անցավ մի քանի րոպե և մեր տղաները կարող էին երկրորդ անգամ գրավել Գոմեսի դարպասը, բայց Էրիկ Սիմոնյանի հարվածը հեռացրեց պաշտպանը։ Խաղակեսի վերջում «Արարատը» փորձում էր հետ բերել կորցրածը։ 81-րդ րոպեին մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը խախտեց կանոնները և ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ Մեր թիմը կարողացավ մինչև վերջ պայքարել և պահպանել հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 22 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի տանը՝ մրցելով «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին։
«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1
0-1 Իվան Իգնատև (60', 11Մ)
«ԱՐԱՐԱՏ»՝ 82. Տիագո Գոմես, 21․ Սերոբ Գալստյան, 6․ Ալասան Ֆայե, 81․ Կասսիմ Հադջի, 12․ Կլինտոն Դոմբիլա, 3․ Ալբերտ Խաչումյան, 10․ Արթուր Գրիգորյան, 9․ Գոռ Լուլուկյան, 20․ Մուսսա Կանտե, 54․ Մարսելո դե Սուզա, 45․ Բայի Գուռ
Պահեստայիններ՝ 13. Պողոս Այվազյան, 11․ Արմեն Նահապետյան, 4․ Վոլոդյա Սամսոնյան, 15․ Կալիֆալա Դումբիա, 38․ Մուսսա Կանտե, 34․ Սանդրո Տրեմուլետ, 30․ Արամ Ասլանյան, 70․ Ալեն Մկրտչյան, 77․ Ալեքսանդր Ալեքսանյան, 33․ Գոռ Ղուկասյան, 91․ Սուրեն Կիրակոսյան, 14․ Բադեմ Դիաբիրա
«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 18․ Անտոն Կիլին, 55․ Էրիկ Սիմոնյան, 5․ Ալեքսանդր Պուսկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 34․ Այուբ Աբու, 6․ Լուքման Գիլմոր, 14․ Արտյոմ Պոլյարուս, 10․ Կարեն Մելքոնյան, 90․ Օլեգ Պոլյակով, 85․ Իվան Իգնատև
Պահեստայիններ՝ 1․ Գոռ Մատինյան, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Արման Ղազարյան, 16․ Իսաակ Բարրի, 19․ Արթուր Մելիքյան, 99․ Խարիտոն Այվազյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8․ Նարեկ Աղասարյան, 9․ Լեոն Սաբուա, 11․ Գևորգ Տարախչյան, 53․ Դավիթ Հարությունյան, 77․ Էդգար Մովսեսյան
14 Հոկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
14 Հոկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ»-«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» 3-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ» թիմը տանը հյուրընկալեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և հաղթեց 3-1 հաշվով։
14 Հոկ. 2024
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ» թիմը տանը հյուրընկալեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և հաղթեց 3-1 հաշվով։
14 Հոկ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԱՆԸ ԶԻՋԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՆՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականը տնային խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
11 Հոկ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ 5-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ UNITY EURO CUP ՄՐՑԱՇԱՐՈՒՄՀոկտեմբերի 9-ից 10-ը Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց փախստականների՝ Unity Euro Cup-2024 մրցաշարը, որի 16 մասնակից երկրների շարքում էր նաև Հայաստանը:
11 Հոկ. 2024
«ՆԻԿԱՐՄ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի հետաձգված խաղում «Ուրարտու-2» թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Նիկարի» հետ։
10 Հոկ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՖԱՐԵՐՅԱՆ ԿԶՂԻՆԵՐԻ ՀԵՏՀայաստան ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղում մրցեց Ֆարերյան Կղզիների հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
10 Հոկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ «ՆԻԿԱՐՄԻ» ԴԵՄ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՀայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի հետաձգված խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Նիկարմ» թիմին։ Հանդիպումը տեղի կունենա Վանաձորի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
10 Հոկ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆՀայաստանի Մ17 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարում։
09 Հոկ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՏարբեր տարիքային խմբերում շարունակվում են մանկապատանեկան առաջնությունները, որտեղ մասնակցում են նաև մեր ակադեմիայի թիմերը։
08 Հոկ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԴՐՍՈՒՄՀայաստանի Կանանց բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտու-աղջիկներ» թիմը հյուրընկավելիս պարտվեցին «Փյունիկ-աղջիկներ» թիմին 5-0 հաշվով։
08 Հոկ. 2024
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 10-16 կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կանցկացնի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի հանդիպում։
07 Հոկ. 2024
«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Իվան Իգնատևը։
06 Հոկ. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՄԵԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՎ ՊԱԿԱՍ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Արարատի» դեմ խաղից հետո տվել է մեկնաբանություն։
06 Հոկ. 2024
ԱՐՏԱԳՆԱ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱՐԱՐԱՏԻ» ՆԿԱՏՄԱՄԲFastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։
06 Հոկ. 2024
«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս կմրցի «Արարատի» հետ։
04 Հոկ. 2024
ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆ«Ուրարուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը ստացել է վնասվածք։
04 Հոկ. 2024
ԲԿՄԱ-«ՈՒՐԱՐՏՈՒ»-0-4․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի գավաթի 1/8 եզրափակչում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 4-0 հաշվով։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անտոն Կիլլինն ու Լեոն Սաբուան։
04 Հոկ. 2024
ՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-13 կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկայան կենտրոն-ակադեմիայում, որի ընթացքում կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի պաշտոնական երկու հանդիպում:
03 Հոկ. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԹԻՄԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»Հայաստանի գավաթի խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն տվել է մեկնաբանություն․
03 Հոկ. 2024
ՀԱՂԹԱՆԱԿ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ ԲԿՄԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Ուրարտուն» Աբովյանի քաղաքային ստադիոնում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։