15 Սեպ. 2024
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցեց «Շիրակ-2» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի 1-0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը խփեց Վազգեն Սարգսյանը։
Առաջին խաղակեսը մեկնարկեց հանգիստ պայքարում։ Երկու թիմերը հետախուզական աշխատանքներ էին կատարում՝ միմյանց մոտ փնտրելով բաց տեղեր։ Առաջին վտանգավոր գրոհը ստեղծեց «Ուրարտու-2» թիմը, երբ Արամ Հունանյանը հարվածի փորձ կատարեց, բայց դարպասապահը վերցրեց գնդակը։ Երկու թիմերն էլ մինչև խաղակեսի ավարտ զգույշ էին գործում և ստեղծած պահերը քիչ էին։ Արդյունքում առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի։
Ընդմիջումից հետո խաղը մի փոքր ակտիվացավ, իսկ մեր տղաները շարունակում էին թելադրել խաղը։ Մի քանի վտանգավոր դրվագ Կարեն Առաքելյանի սաները կարողացան ստեղծել, բայց սրությունը հարձակման գծում քիչ էր։ «Շիրակ-2»-ը շատ չէր գրոհում և առաջին իսկ ստեղծած պահով գրավեց մեր թիմի դարպասը։ Ալեքսանդր Միշիևը գնդակը խաղի մեջ մտցնելիս չէր նկատել թիկունքում կանգնած մրցակցին, ինչի արդյունքում սխալվեց, որից հետո Վազգեն Սարգսյանը մեկ հպումով գրավեց դարպասը։ Մնացած ժամանակահատվածում «Ուրարտու-2»-ը փորձում էր խփել պատասխան գոլը, բայց այն հաջողությամբ չպսակվեց։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Հիշեցնենք, որ «Ուրարտու-2»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը։ Մեր թիմի մրցակիցը կլինի «Լեռնային Արցախը»։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին և կմեկնարկի 15։30-ին։
19 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ18 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ17 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄԿայացավ Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձան մրցող զույգերը։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» մրցեց «Շիրակի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։
15 Սեպ. 2024
ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցեց «Շիրակ-2» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի 1-0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը խփեց Վազգեն Սարգսյանը։
15 Սեպ. 2024
ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՄեր ակումբի սան և թիմի հարձակվող Էդգար Մովսեսյանի համար «Շիրակի» դեմ արտագնա հանդիպումը դարձավ հոբելյանական։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուըրնկալվելիս կմրցի «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային ստադիոնում և կմեկնարկի 16։00-ին։
14 Սեպ. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ԿԱՏԱՐԵՑ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է «Շիրակի» դեմ հանդիպումը։
14 Սեպ. 2024
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
14 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցելու է «Շիրակի» հետ։ Հանդիպումը կայանալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում և մեկնարկելու է 18։00-ին։
12 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Կանանց բարձրագույն խմբի առաջնության, 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում «Ուրարտու-աղջիկներ» թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և զիջեց 2-4 հաշվով։
11 Սեպ. 2024
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ15 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 10-13 կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում
07 Սեպ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԼԱՏՎԻԱՅԻՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 4-1 հաշվով։
06 Սեպ. 2024
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընդունելություն 2015-2019 թթ. ծնված տղաներին, որոնք կհամալրեն «Ուրարտու» ակադեմիայի տարբեր տարիքայինների թիմերը։
03 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԽԱՂԱՑԱՆԿԸՀՖՖ գրասենյակում այսօր հայտնի է դարձել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի, 2024/25 թթ․ առաջնության խաղացանկը։
01 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ» 2-0․ ՖՈՏՈՇԱՐՔՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը հաղթել է «Գանձասարին» 2-0 հաշվով։
31 Օգս. 2024
ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Մեր թիմից դուբլ գրանցեց հարձակվող Կարեն Մելքոնյանը։