31 Օգս. 2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Մեր թիմից դուբլ գրանցեց հարձակվող Կարեն Մելքոնյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի մեծ առավելությամբ։ 9-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք վաստակեց «Ուրարտուն», բայց Արտյոմ Պոլյարուսի հարվածից հետո «Գանձասարի» պաշտպանները հեռացրին գնդակը։ Ընդամենը րոպեներ անց՝ 13-րդ րոպեյին, նույն Պոլյարուսը ձախից կատարած փոխանցումից հետո գնդակը հասցրեց Կարեն Մելքոնյանին, ով էլ գլխի գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Գոլից հետո էլ մեր թիմը շարունակում էր գրոհել և 19-րդ րոպեին ևս վաստակեց տուգանայինի հնարավորություն։ Պոլյարուսի հերթական փոխանցումից հետո «Գանձասարի» պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը։ Մրցակիցը ոչ մի վտանգավոր դրվագ չկարողացավ ստեղծել մեր դարպասի մոտ։ Այսպիսով, թիմերը գնացին ընդմիջման «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը ստացվեց արդյունավետ մեր թիմի համար։ Արդեն 46-րդ րոպեին մեր տղաները երկրորդ գոլը խփեցին։ Կարեն Մելքոնյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Անդրեյ Կրավչուկը, սակայն գլխավոր մրցավարը օգտվելով VAR համակարգից նկատեց խաղի կանոնների խախտում և խփած գոլը չեղարկեց։ Դրվագից հետո «Գանձասարի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին և 53-րդ րոպեին բավականին վտանգավոր դիրքից տուգանային իրացրեցին, սակայն գնդակը մեր դարպասում չհայտնվեց։ Մինչև խաղի ավարտ թիմերը մի քանի վտանգավոր գրոհներներով աչքի ընկան և միայն խաղավերջում՝ ավելացված 8-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը դուբլ գրանցեց և դրեց հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակեց 10 միավոր և մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է։ «Ուրարտուն» մյուս հանդիպումը կանցկացնի Գյումրիում՝ հյուրընկալվելով «Շիրակին»։
19 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ18 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ17 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄԿայացավ Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձան մրցող զույգերը։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» մրցեց «Շիրակի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։
15 Սեպ. 2024
ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցեց «Շիրակ-2» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի 1-0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը խփեց Վազգեն Սարգսյանը։
15 Սեպ. 2024
ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՄեր ակումբի սան և թիմի հարձակվող Էդգար Մովսեսյանի համար «Շիրակի» դեմ արտագնա հանդիպումը դարձավ հոբելյանական։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուըրնկալվելիս կմրցի «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային ստադիոնում և կմեկնարկի 16։00-ին։
14 Սեպ. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ԿԱՏԱՐԵՑ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է «Շիրակի» դեմ հանդիպումը։
14 Սեպ. 2024
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
14 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցելու է «Շիրակի» հետ։ Հանդիպումը կայանալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում և մեկնարկելու է 18։00-ին։
12 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Կանանց բարձրագույն խմբի առաջնության, 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում «Ուրարտու-աղջիկներ» թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և զիջեց 2-4 հաշվով։
11 Սեպ. 2024
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ15 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 10-13 կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում
07 Սեպ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԼԱՏՎԻԱՅԻՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 4-1 հաշվով։
06 Սեպ. 2024
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընդունելություն 2015-2019 թթ. ծնված տղաներին, որոնք կհամալրեն «Ուրարտու» ակադեմիայի տարբեր տարիքայինների թիմերը։
03 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԽԱՂԱՑԱՆԿԸՀՖՖ գրասենյակում այսօր հայտնի է դարձել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի, 2024/25 թթ․ առաջնության խաղացանկը։
01 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ» 2-0․ ՖՈՏՈՇԱՐՔՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը հաղթել է «Գանձասարին» 2-0 հաշվով։
31 Օգս. 2024
ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Մեր թիմից դուբլ գրանցեց հարձակվող Կարեն Մելքոնյանը։