14 Սեպ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
Առաջին խաղակեսը սկսվեց երկու թիմերի զգույշ խաղով, բայց ավելի շատ գնդակով էին մեր տղաները։ Առաջին վտանգավոր դրվագը ստեղծեց «Ուրարտուն», երբ օդային փոխանցումից հետո մոտ էր գոլ խփելուն Անդրեյ Կրավչուկը, բայց գնդակը դիպավ պաշտպանին։ 16-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողեց գրավել մրցակցի դարպասը։ Գեղեցիկ կոմբինացիայից հետո հարվածեց Կրավչուկը, որից հետո գնդակի ճանապարհը շեղեց Իվան Իգնատևը և գրավեց մրցակցի դարպասը։ Խփած գոլից հետո «Ուրարտուն» մի փոքր նահանջեց իսկ «Շիրակը» ակտիվացավ հարձակման գծում։ 32-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը հզոր հարված կատարեց, որն ընթանում էր դարպասը, բայց Կարեն Մելքոնյանը վերջին պահին փակեց հարվածի ճանապարհը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին մեր ֆուտբոլիստները կարող էին երկրորդ գոլը խփել, բայց Ալեքսանդր Պուսկոյի հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Թիմերը գնացին հանգստի 1-0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն արդեն մրցակցի առավելությամբ էր։ «Շիրակը» մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, բայց բանը հարվածին չհասավ։ 55-րդ րոպեին Մորի Կոնեն հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց Ալեքսանդր Մելիխովը վստահ գործեց։ Մեր թիմը պարբերաբար տիրում էր գնդակին և հանգստացնում էր խաղը, բայց Գյումրիի քաղաքային մարզադաշտում ամեն ինչ մնում էր թեժ։ «Շիրակը» շարունակում էր գրոհել և մի պահ մոռացավ պաշտպանության մասին որը վճռեց հանդիպման ելքը։ Արագ հակագրոհի արդյունքում Իվան Իգնատևը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, բայց որոշեց փոխանցել կողքին հայտնված Օլեգ Պոլյակովին, որը հանգիստ գրավեց դարպասը։ Վերջին րոպեներին տանտերերը կարողացան մեկ գնդակ հետ բերել Կոնեի ջանքերով, բայց խփած գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։
Արդյունքում, «Ուրարտուն» տոնեց իր 4-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 13 միավոր։ Մեր հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին։ Սեփական հարկի տակ կմրցենք «Վեսթ Արմենիայի» հետ։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին։
19 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ18 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ17 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄԿայացավ Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձան մրցող զույգերը։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» մրցեց «Շիրակի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։
15 Սեպ. 2024
ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցեց «Շիրակ-2» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի 1-0 հաշվով հաղթանակով։ Խաղի միակ գոլը խփեց Վազգեն Սարգսյանը։
15 Սեպ. 2024
ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՄեր ակումբի սան և թիմի հարձակվող Էդգար Մովսեսյանի համար «Շիրակի» դեմ արտագնա հանդիպումը դարձավ հոբելյանական։
15 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուըրնկալվելիս կմրցի «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային ստադիոնում և կմեկնարկի 16։00-ին։
14 Սեպ. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ԿԱՏԱՐԵՑ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է «Շիրակի» դեմ հանդիպումը։
14 Սեպ. 2024
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
14 Սեպ. 2024
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցելու է «Շիրակի» հետ։ Հանդիպումը կայանալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում և մեկնարկելու է 18։00-ին։
12 Սեպ. 2024
ԶԻՋԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Կանանց բարձրագույն խմբի առաջնության, 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում «Ուրարտու-աղջիկներ» թիմը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և զիջեց 2-4 հաշվով։
11 Սեպ. 2024
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ15 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 10-13 կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում
07 Սեպ. 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԼԱՏՎԻԱՅԻՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 4-1 հաշվով։
06 Սեպ. 2024
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընդունելություն 2015-2019 թթ. ծնված տղաներին, որոնք կհամալրեն «Ուրարտու» ակադեմիայի տարբեր տարիքայինների թիմերը։
03 Սեպ. 2024
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԽԱՂԱՑԱՆԿԸՀՖՖ գրասենյակում այսօր հայտնի է դարձել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի, 2024/25 թթ․ առաջնության խաղացանկը։
01 Սեպ. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ԳԱՆՁԱՍԱՐ» 2-0․ ՖՈՏՈՇԱՐՔՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը հաղթել է «Գանձասարին» 2-0 հաշվով։
31 Օգս. 2024
ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Մեր թիմից դուբլ գրանցեց հարձակվող Կարեն Մելքոնյանը։