Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 0-2

28/01/2020

Default Image

Հունվարի 28-ին «Ուրարտուն» հերթական ստուգողական խաղն անցկացրեց, այս անգամ արդեն Երևանի «Ալաշկերտի» հետ։ 

Հանդիպման 12-րդ րոպեին Արմեն Ադամյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան։ Հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Տիագո Գալվաոն։ Ընդունած գոլից հետո «Ուրարտուն» սկսեց ավելի ակտիվ գործել հարձակման գծում, «Ալաշկերտի» դարպասի մոտ ստեղծվեցին մի շարք վտանգավոր պահեր, բայց գոլ այդպես էլ չեղավ։

Երկրորդ կեսում «Ալաշկերտը» կարողացավ ևս մեկ գոլ հեղինակել Վահագն Հայրապետյանը հանդիպման 68-րդ րոպեին հարվածային դիրքի դուրս բերեց թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկին, ով էլ մեկ հպումով խփեց այս հանդիպման վերջին գոլը։ «Ուրարտու» - «Ալաշկերտ» 0-2։ 

Հավելենք, որ նախապատրաստական այս շրջանի վերջին ստուգողական հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 5-ին: Մրցակիցը կլինի Առաջին խումբը ներկայացնող «Վանը»։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։

«Ուրարտու» - «Ալաշկերտ» 0-2

0-1 Գալվաո (12’), 0-2 Փորձարկվող ֆուտբոլիստ (68՛)

«Ուրարտու»

Փորձարկվող ֆուտբոլիստ (Փորձարկվող ֆուտբոլիստ 45'), Արսեն Եղիազարյան (Արթուր Խաչատրյան 63՛), Եվգենի Օսիպով, Էդվարդ Կպոդո (Էրիկ Սիմոնյան 80՛), Հրաչյա Գեղամյան, Արամ Բարեղամյան (Սեմյոն Սինյավսկի 69՛), Յուրիցա Գրգեց (Դավիթ Պապիկյան 45՛(Յուրիցա Գրգեց 63')),  Կարեն Մելքոնյան (Արսեն Սադոյան 77՛), Խուան Ազոկար (Գևորգ Տարախչյան 18'), Սեմյոն Սինյավսկի (Էրիկ Պետրոսյան 35՛):
 

 Ստորև ներկայացնում ենք խաղի տեսությունը.