«Ուրարտուի» Ենթակառուցվածքը

«Ուրարտուի» Ենթակառուցվածքը

«ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբի ենթակառուցվաքները պատանի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար լավագույն պայմաններն են ապահովում ֆուտբոլով զբաղվելու համար:
«ՈՒրարտու» մարզահամալիրում առկա են 8 ֆուտոբոլային խաղադաշտեր՝ չորս մեծ չափսի և չորս փոքր: Առաջին խաղադաշտը «ՈՒրարտու» մարզադաշտի խոտածածկն է: 4860 հանդիսական տեղավորող և ծածկ ունեցող մարզադաշտում է իր տնային հանդիպումներն անցկացնում «ՈՒրարտուի» առաջին թիմը: Մնացած խաղադաշտերից երկուսը բնական խոտածածկով մարզումային խաղադաշտեր են, իսկ մյուսը՝ վերջին սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտ է:
Այստեղ կան նաև երեք բնական խոտածածկով և մեկ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտեր, որանք հարմար են մանկական թիմերի մարզումների համար:
«ՈՒրարտուն» ունի նաև փակ մարզադահլիճ, որտեղ արհեստական խոտածածկի վրա մարզումներ է հնարավոր անցկացնել տարվա բոլոր եղանակներին:
Ակումբն ունի երեք հարկանի վարչական շենք, որի ներսում գտնվում է ընդարձակ և հարմարավետ լողավազանը: Այստեղ են նաև ժամանակակից վերանորոգմամբ հանդերձարանները, անհրաժեշտ վարժասարքերով մարզասրահը, անընդհատ թարմացվող տեխնիկայով և դեղամիջոցներով համալրված բժշկական, վերականգնողական, մերսման սենյակները, սաունան և փակ լողավազանը:
Երկրորդ հարկում գտնվում են ակումբի գրասենյակները, մարզչական ընդարձակ սենյակը ինչպես նաև տեսական դասընթացների համար նախատեսված սենյակները՝ ինտերակտիվ գրատախտակով և այլ անհրաժեշտ սարքավորումներով:
Երրորդ հարկում ֆուտբոլիստների համար նախատեսված հյուրանոցային համարներն են և ճաշարանը:
«ՈՒրարտու» մարզահամալիրում կա նաև փոքրիկ սրճարան և ավտոկայանատեղի:

Ֆաբիո Կապելլո. «ՈՒրարտուն» հիանալի բազա ունի մարզումների և աշխատանքի համար»
Ժերար Կաստելա (Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականավոր մարզիչ). «Այստեղ պայմանները պարզապես ֆանտաստիկ են:
Նման հարմարություններ և խաղադաշտեր չունեն նույնիսկ շվեյցարական ակումբները»: