«Ուրարտու» մարզադաշտը

«Ուրարտու» մարզադաշտը

«Ուրարտուի» մարզադաշտը տեղակայված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ջիվանու 2 հասցեում: Այն տեղակայված է ակումբի մարզաբազայում և տեղավորում է 4860 հանդիսական: Զուտ ֆուտբոլային մարզադաշտում տրիբունաները տեղակայված են մարզադաշտի անմիջական հարևանությամբ, ինչը հնարավորություն է տալիս երկրպագուներին առավելագույն լավ կերպով տեսնել խաղադաշտը և զգալ հանդիպման մթնոլորտը: Մարզադաշտի տրիբունաներից մեկն ունի ծածկ: Մարզադաշտն ունի բարձր որակի խոտածածկ և ժամանակակից լուսատախտակ: