ՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԲԱԶԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվեց «Արտ Լանչ» սննդի կետը: 20 տարի հայկական շուկայում սննդի առաջատար մատակար ընրերության նոր կետում ներկայացված են ամենահամեղ խորտիկները, աղցանները, ապուրները, աղանդերները, պիցաները և հյութերը: Գները մատչելի են, սպասարկումը՝ բարձրակարգ:

Սրճարանի բացումը կարևոր էր ակումբի համար, քանի որ այսուհետ երեխաներին մարզումների բերող ծնողները կկարողանան սրճարանի հարմարավետ սրահում մեծ էկրաններով դիտել նաև երեխաների մարզումները:

«Արտ Լանչի» ծառայություններից օգտվում են շատ ընկերություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: «Ուրարտուն» ուրախ է համալրել այս մեծ թիմը:

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացված տեսանյութում