Not Selected

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

13/10/2020

Ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացված գրության,  ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները վերսկսվում են։ 

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Ուրարտու» - «Վան» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 19։00-ին, «Ուրարտու» մարզադաշտում։ Իսկ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում կայանալիք «Լեռնային Արցախ» - «Ուրարտու-2» խաղը հետաձգվել է։

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մյուս մրցաշարերի անցկացման ժամկետների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։ 

Հավելենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։