Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

26/10/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Գանձասար - Կապանին»։ Առաջին խաղակեսում թիմերը դիտարժան ֆուտբոլ չցուցադրեցին՝ չնայած երկուսի մոտ էլ առկա մի քանի վտանգավոր պահերին։ Գոլազուրկ խաղակեսից հետո թիմերն ակտիվացան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից 8 րոպե անց «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ։ Դիրքային գրոհի արդյունքում փոխարինման դուրս եկած Եվգենի Կոբզարը գնդակը թողեց Ուգոչուկվու Իվուին, որն էլ հերթական գեղեցիկ գոլը գրանցեց իր օգտին։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը շարունակաբար ակտիվ գրոհներ էր ձեռնարկում, և շատ չանցած՝ դրանցից ևս մեկն իր նպատակին հասավ։ Այս անգամ էլ աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն, խփեց ընթացիկ մրցաշրջանում  իր 5-րդ գնդակը՝ վստահորեն գլխավորելով ռմբարկուների շարքը։ Եվգենի Կոբզարն էլ երկրորդ գոլային փոխանցումը կատարեց այս խաղում։ 

Այսպիսով, «Ուրարտուն» վաստակած 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի 2 օր անց՝ հյուրընկալվելով «Լոռիին»։ 

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-2

0-1 Ուգոչուկվու Իվու (53'), 0-2 Ջոնել Դեսիրե (62')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 5. Հակոբ Հակոբյան, 19․ Եվգենի Օսիպով (ա), 26․ Աննան Մենսահ, 15․ Դմիտրի Գուզ, 88․ Ջեյմս Սանթոս (9․ Եվգենի Կոբզար 46'), 8․ Մաքսիմ Մաշնյով (6. Պիտեր Մուտումոսի 46'), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո (10․ Կարեն Մելքոնյան 74'), 90․ Օլեգ Պոլյակով (11․ Գևորգ Տարախչյան 77'), 12․ Ջոնել Դեսիրե (18․ Ալեքսանդր Ռադչենկո 77')։
Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 77․ Էրիկ Սիմոնյան, 78. Խարիտոն Այվազյան, 16․ Դավիթ Պապիկյան, 6. Պիտեր Մուտումոսի, 20․ Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 18․ Ալեքսանդր Ռադչենկո, 9․ Եվգենի Կոբզար, 29. Ջեսուկոբիռու Օկոտիե։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 5. Դավիթ Տերտերյան, 6. Ուբեյմար Անգուլո, 7. Ջոզեֆ Ադա Օմա (10. Ջունիոր Ֆերեյրա 63), 9. Գևորգ Նռանյան (ա) (2. Հակոբ Համբարձումյան 38' (77. Դավիթ Մինասյան 58'), 18. Հայկ Իշխանյան, 19. Վասպուրակ Մինասյան 20. Արմեն Հովհաննիսյան (17. Ռոկաս Կռուշնաուսկաս 58'), 27. Կարիմ Նիկիեմա, 28. Ալեքսանդր Օգանիսյան, 94. Անդրանիկ Քոչարյան (8. Նարեկ Ասլանյան 63')։

Պահեստայիններ՝  13. Արման Մելիքսեթյան, 2. Հակոբ Համբարձումյան, 8. Նարեկ Ասլանյան, 10. Ջունիոր Ֆերեյրա, 11. Աշոտ Ադամյան, 16. Միհրան Հովհաննիսյան, 17. Ռոկաս Կռուշնաուսկաս, 21. Աշոտ Քոչարյան, 22. Գեղամ Հարությունյան, 77. Դավիթ Մինասյան, 96. Էդուարդ Ավագյան: