Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2006-1»-Ը՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

02/12/2020

Նոյեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախյան պատերազմում զոհվածների հուշամրցաշարը։ Մասնակից 10 թիմերի շարքում է նաև Վալերի Ալեքսանյանի գլխավորած «Ուրարտու-2006-1» թիմը։

Խմբային փուլում հաղթելով բաժին հասած բոլոր 4 մրցակիցներին՝ «Արարատին», «Ակադեմիային», «Վաղարշապատին» և «Միկային», ու վաստակելով առավելագույն միավորներ՝ մերոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ, իսկ այս փուլում մեր մրցակիցը կլինի զուգահեռ խմբում 2-րդ հորզիոնականը զբաղեցնող թիմը, որը հայտնի է դառնալու «Շիրակ» - «Արարատ-Արմենիա» խաղով։