Not Selected

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎ․ «ՆՄԱՆ ԼԵԳԵՆԴԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՄԵԾ ՑԱՎ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ»

25/12/2020

Մեզ հետ զրույցում «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովը կիսվեց Արկադի Անդրիասյանի մասին իր հիշողություններով․

«Արկադին այնպիսի ֆուտբոլիստ էր, որի նմանները քիչ էին թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Նա իր գործում լավագույնն էր, գիտեր՝ ինչ պետք է անել դաշտում, և բացի տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ լինելուց, ստեղծարար միտք ուներ, ու դա իր հաջողության գրավականն էր։ Դրանով էր Արկադին տարբերվում մյուսներից։

Վստահ եմ, որ եթե Սովետական միության «երկաթյա վարագույրը» չլիներ, Արկադին անխոս կխաղար եվրոպական առաջատար ակումբներում», - մեզ հետ զրույցում նշեց Մարգարովը։