Not Selected

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

10/02/2020

Default ImageՄրցաշրջանի երկրորդ հատվածին լրջորեն պատրաստվում է նաև «Ուրարտու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը փետրվարի 10-ից 20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի սեփական մարզաբազայում:  

Այս ընթացքում տղաները 5 օր կաշխատեն օրական երկու մարզում ձևաչափով: Հավաքի ընթացքում նախատեսված է մեկ ստուգողական հանդիպում անցկացնել: Այն կկայանա փետրվարի 14-ին, մրցակիցը «Ալաշկերտ-2»-ն է:

Մեզ հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց․

«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին՝ ընձեռած հնարավորության համար: Նման հավաքներն իհարկե օգնում են թիմին՝ բարելավելու ֆիզիկական կարողությունները, ինչպես նաև սա մեծ հնարավորություն է թե՛ հոգեբանական և թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից ավելի պատրաստված մոտենալու առաջնության երկրորդ հատվածին»:

«Այս մարզումները առիթ են նաև տղաներին համախմբելու համար, հատկապես հիմա, երբ թիմում ունենք փոփոխություններ ու նորեկներ հենց ակադեմիայից, իսկ նրանց այս ժամանակը պետք է՝ թիմին ու խաղընկերներին լիարժեքորեն հասկանալու համար»,-ավելացրեց 40-ամյա մասնագետը:

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնությունը վերսկսում է փետրվարի 28-ին: «Ուրարտու-2»-ի առաջին մրցակիցը կլինի «Մասիս» ՖԱ-ը: