Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» Մ-15-Ը ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

15/02/2020

Փետրվարի 14-ին «Ուրարտու-աղջիկներ-2»-ը Կանանց ֆուտզալի բաց մրցաշարի կիսաեզրափակչում հանդիպեց «Շիրակ-ԱՖԴ»-ի հետ և հաղթանակի հասավ 4-0 հաշվով։

«Ուրարտուի» Մ-15 աղջիկների թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Երևան-աղջիկներ-2» - «Լոկոմոտիվ-աղջիկներ-2» զույգի հաղթողի հետ։

Հավելենք, որ Բարձրագույն խմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-1»-ը, 1/4 եզրափակչում 6-1 հաշվով պարտություն կրեց «Գյումրի-աղջիկներ» թիմից ու դուրս մնաց հետագա պայքարից։