Not Selected

«ՈՒՐԱՐՏՈԻ-2» - «ԼՈԿՈՄՈՏԻՎ» 1-2

16/06/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լոկոմոտիվի» հետ: 

Հյուրերը հանդիպումը բավական ակտիվ սկսեցին: Խաղի առաջին րոպեներին թիմը հասցրեց մի քանի գոլային պահեր ստեղծել Գրիգորի Մաթևոսյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Արդյունքում նրանց հաջողվեց 14-րդ րոպեին բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Կարապետ Մանուկյանը: 

11 րոպե անց Սերգեյ Լիտովչենկոյի գլխավորած թիմը կարողացավ կրկնապատկել առավելությունը՝ խփելով 2-րդ գնդակը: Գոլը հեղինակեց Մակսիմ Պրիադունը: 2-0 հաշվից հետո «Ուրարտու-2»-ը սկսեց ավելի շատ դիրքային գրոհներ կազմակերպել, սակայն առաջին խաղակեսում կրճատել հաշվի տարբերությունը թիմին այդպես էլ չհաջողվեց: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում վտանգավոր պահեր ունեցան թե՛ «Լոկոմոտիվի», թե՛ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները: 55-րդ րոպեին դաշտի տերերը եզրային գրոհ կազմակերպեցին. Արսեն Եղիազարյանի փոխանցումից հետո Սամվել Հակոբյանը կարողացավ գրավել Զուրկուայի պաշտպանած դարպասը՝ 1-2: 

Հանդիպման վերջին րոպեներն էլ ավելի լարված ստացվեցին: Ավելացված ժամանակում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները տուգանային հարվածի հնարավորություն ստացան բավականին նպաստավոր դիրքում, բայց Արսեն Եղիազարյանի հարվածից հետո «Լոկոմոտիվի» դարպասապահը կարողացավ որսալ գնդակը:

Խաղն ավարտվեց «Ուրարտու-2»-ի պարտությամբ՝ 1-2 հաշվով։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը 42 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականով։

 

 «ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼՈԿՈՄՈՏԻՎ» 1-2

0-1 Կարապետ Մանուկյան (14’), 0-2 Մակսիմ Պրիադուն (25’), 1-2 Սամվել Հակոբյան (55’)

 

«Ուրարտու-2». 22. Գրիգորի Մաթևոսյան, 3. Էրիկ Ղարիբյան (5. Ֆելիքս Խաչատրյան 73’), 17. Տիգրան Այունց, 15. Արթուր Խաչատրյան, 4. Էրիկ Փիլոյան, 18. Արսեն Եղիազարյան, 26. Կարեն Գալստյան (10. Գոռ Լուլուկյան 86’), 33. Արսեն Սադոյան (ա), 9. Էրիկ Պետրոսյան (14. Կորյուն Սեդրակյան 46’), 20. Ռուբեն Եսայան (11. Արթուր Միսկիրջյան 65’), 7. Սամվել Հակոբյան:

Պահեստայիններ՝ 5. Ֆելիքս Խաչատրյան, 14. Կորյուն Սեդրակյան, 11. Արթուր Միսկիրջյան, 10. Գոռ Լուլուկյան, 71. Հրաչ Սահակյան:

«Լոկոմոտիվ» 1. Տորնիկե Զուրկուա, 18. Մակսիմ Պրիադուն (11. Յուրի Գլուշուկ 60’), 4. Իլյա Խոդուլյա, 3. Յարոսլավ Յասնիցկիյ, 33. Արտեմ Սոմկա, 13. Դմիտրո Կապիտով, 9. Կարապետ Մանուկյան (99. Արտեմ Պիլիպենկո 60’), 14. Անտոն Անտոշին (90. Հայկ Սարգսյան 89’), 89. Սերգեյ Դյաչուկ, 77. Ռաֆայել Ղազարյան, 88. Օլեգ Լուցենկո (6. Դավիթ Մարգարյան 83’):

Պահեստայիններ՝ 22. Վահե Գալստյան, 99. Արտեմ Պիլիպենկո, 6. Դավիթ Մարգարյան, 10. Արսեն Հովհաննիսյան, 2. Մաքսիմ Լիտովչենկո, 21. Արսեն Ադամյան, 17. Ռոման Միքայելյան, 15. Գևորգ Կիրակոսյան, 7. Իգոր Բիկովսկի, 19. Մարտիկ Բաղդասարյան, 11. Յուրի Գլուշուկ, 90. Հայկ Սարգսյան:

Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերը.