Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

27/06/2020

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Աննա Թադևոսյանը։ Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում հունիսի 28-ին և կմեկնարկի ժամը 19։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղը կանցկացվի առանց հանդիսականների: