Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 0-0

09/08/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկից առաջ «Ուրարտու-2»-ը ստուգողական երրորդ հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը նորաստեղծ «Նորավանք» թիմն էր, որը նոր մրցաշրջանում առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։

Խաղն անցավ հետաքրքիր պայքարում։ Ճիշտ է, գոլային պահերի տեսանկյունից հարուստ խաղ չստացվեց, բայց թիմերն անզիջում պայքար ծավալեցին խաղադաշտում։

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խաղալու հնարավորություն տվեց իր տրամադրության տակ գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։ Ամենաիրական գոլային հնարավորությունը «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ունեցան բառացիորեն հանդիպման վերջին վայրկյաններին, սակայն Էրիկ Պետրոսյանը, որը մեն-մենակ էր մնացել «Նորավանքի» դարպասապահի հետ՝ հապաղեց։

Այս խաղով «Ուրարտու-2»-ն ավարտում է նախապատրաստական շրջանի ստուգողական հանդիպումները։ Օգոստոսի 14-ից մեկնարկում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 1-ին տուրում Ռոբերտ Արզումանյանի տղաները կհյուրընկալվեն «Սևանին»։ Այդ հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:30-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 0-0

 «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան (1. Ն․Հովհաննիսյան 63՛), 2․ Արթուր Մելիքյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 4․ Էրիկ Փիլոյան, 16․ Արա Ջոլակյան (11․Ա. Միսկիրիջյան 56՛), 20․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 5․ Ֆելիքս Խաչատրյան (15․ Փորձարկվող ֆուտբոլիստ 79՛), 26․ Կարեն Գալստյան (14․Կ․Սեդրակյան 89՛), 10․ Գոռ Լուլուկյան (17․ Է․Պետրոսյան 71՛), 8․ Հովհաննես Թոփալյան (9․ Հ․Սաֆարյան 46’ (7․ Ս․ Հակոբյան 62’), 12․ Արայիկ Էլոյան (24. Ժ․ Սանդեյ 46’):

Պահեստայիններ․ 1․ Ն․ Հովհաննիսյան, 15․ Ռ․ Աբրահամյան, 11․ Ա․ Միսկիրիջյան, 23․ Է․Ղուլինյան, 18․ Լ․ Բաշոյան, 3․ Հ․ Ստեփանյան, 24․ Ժ․ Սանդեյ, 14․ Կ․ Սեդրակյան, 13․ Գ․Մկրտչյան, 7․ Ս․ Հակոբյան, 9․ Հ․ Սաֆարյան, 33․ Ա․ Մարտիրոսյան։