Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

10/01/2021

Հունվարի 10-ին ամանորյա արձակուրդից վերադարձավ և ամբողջական կազմով տարվա առաջին մարզումն անցկացրեց «Ուրարտու-2»-ը։ Ինչպես հայտնի է, թիմից մի շարք ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, փոխարենը «Ուրարտու-2»-ին միացել են ֆուտբոլիստներ ակադեմիայի ավագ տարիքի թիմերից։

Արդեն ստուգողական երկու հանդիպման պայմանավորվածություն կա։ Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ն ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ հունվարի 28-ին` Երևանի «Փյունիկի» հետ։

Ստուգողական հանդիպումների ժամերի ու վայրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Ստորև ներկայացնում են «Ուրարտու-2»-ի տարվա առաջին մարզման ֆոտոշարքը