Not Selected

ՀԱՅՏՆԻ ԵՆ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

22/01/2021

ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հետաձգված 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, ինչպես նաև մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկային 16-րդ և 17-րդ մրցափուլերի օրերը և ժամերը։

Այսպիսով, «Ուրարտուն» փետրվարի 21-ին կանցկացնի 6-րդ տուրից հետաձգված հանդիպումը «Արարատի» հետ։ Խաղը կկայանա Ձորաղբյուրի մարզահամալիրում և կմեկնարկի 14։00-ին։

Մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 28-ին, իսկ «Ուրարտուն» իր առաջին հանդիպումը 16-րդ տուրի շրջանակում կանցկացնի մարտի 2-ին՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվելով «Արարատ-Արմենիային»։ Խաղի մեկնարկը 14։00-ին է։

17-րդ տուրում էլ կրկին հյուրի կարգավիճակով «Ուրարտուն» կմրցի Չարենցավանի «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 6-ին, ժամը՝ 14։00-ին։

Տեղեկացնենք նաև, որ հաստատվել է նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպման ժամն ու վայրը, այն կկայանա փետրվարի 25-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։