Not Selected

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ՉՈՐՈՇՎԵՑ

30/01/2021

«Ուրարտու-2»-ն այսօր անցկացրեց նախապատրաստական շրջանի երկրորդ ստուգողական հանդիպումը՝ ուժերը չափելով ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպման հաղթողին թիմերը չորոշեցին, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով։

«Ուրարտու-2»-ը նախապատրաստական շրջանի հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ այս անգամ հյուրի կարգավիճակով մրցելով ԲԿՄԱ-ի հետ։ Քանի որ «Ուրարտու-2»-ի առանցքային մի քանի ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, խաղալու հնարավորություն ստացան այն ֆուտբոլիստները, որոնք նոր են համալրել «Ուրարտու-2»-ը։

Առաջին խաղակեսում կողմերը հիմնականում փորձում էին դիրքային գրոհներով առաջ շարժվել։ Եվ չնայած որ խաղի սկզբից ԲԿՄԱ-ն տիրում էր նախաձեռնությանը, բայց մեր տղաները գոլ խփելու մեկ-երկու լավ հնարավորություն ունեցան։ Սակայն առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսն այլ սցենարով ընթացավ․ «Ուրարտու-2»-ի գրոհներն ավելի սուր էին ստացվում։ 71-րդ րոպեին հերթական ստանդարտից հետո «Ուրարտու-2»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Անկյունայինից կատարված փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ղարիբյանը։ Ընդունած գոլից հետո ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել, ինչի շնորհիվ խաղավարտից 2 րոպե առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը մարզավիճակը պահպանելու նպատակով այժմ մարզվում է ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը նոր զարգացումներ չունեցավ։ ԲԿՄԱ - «Ուրարտու-2» 1-1։ 

 

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

0-1 Էրիկ Ղարիբյան (71‘), 1-1 Վարազդատ Հարոյան (88‘)