Not Selected

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ․ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

10/10/2021

2020 թվականի սեպտեմբերի 29-ին «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը մեկնեց ռազմաճակատ։ Հոկտեմբերի 10-ից նրա մասին այլևս լուր չեղավ։

Մեկ տարի անց այս օրը «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին, որն Արցախյան երկրորդ պատերազմում հանուն հայրենիքի ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով։

Առավոտյան «Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստները ակադեմիայի տնօրեն Արթուր Նազարեթյանի, մարզիչների ու ծնողների ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն, ծաղկադրում կատարեցին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին։ 

Ավելի ուշ, «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները մարզչական շտաբի հետ միասին ներկա գտնվեցին Սիմոն Իսրայելյանին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։

Գլխավոր թիմի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին ծաղիկադրում կատարեցին մարզաբազայում տեղադրված Սիմոնի կիսանդրիի առջև։