Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՔԱԹԱՐԻ ՀԵՏ

08/10/2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-ին ընկերական հանդիպում անցկացրեց Քաթարի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով։ Հյուրերը առաջինը բացեցին հանդիպման հաշիվը, որից հետո ինքնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց։ 

Պատանեկան հավաքականի մեկնարկային կազմում էր ընդգրկվել և ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ուրարտուի» կիսապաշտպան Համլետ Սարգսյանը, իսկ Ռուբեն Աբրահամյանը վնասվածքի պատճառով բացակայում էր թիմի հայտացուցակից։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանն էլ պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։

Հավելենք, որ այս հավաքականները ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում ևս մեկ անգամ կհանդիպեն հոկտեմբերի 11-ին։