Not Selected

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

09/10/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց 8 տուրերից հետո Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ։ Ստուգողական խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Հավաքականներ հրավիրվելու պատճառով երկու թիմերի կազմում էլ բացակայում էին որոշ առաջատար խաղացողներ։ «Ուրարտուի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Աղասարյանը, Սալոմոն Նիրիսարիկեն և դարպասապահ Անատոլի Այվազովն այսօր խաղադաշտում չէին։ Փոխարենը խաղաժամանակ ստացան թիմի առավել երիտասարդ ֆուտբոլիստներ Գոռ Լուլուկյանը, Խարիտոն Այվազյանը և Կարեն Գալստյանը։

Խաղն անցավ հանգիստ ու գրեթե հավասար պայքարում։ Երկու թիմերի կատարմամբ առավել գերակշռող էին դիրքային գրոհները։ «Ուրարտուն» պահեր ունեցավ ստանդարտներից գոլեր խփելու, սակայն մեր տղաներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 0-0

«Ուրարտու»․ 24․ Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (26․ Կարեն Գալստյան 82'), 95․ Վարդան Արզոյան (36․ Խարիտոն Այվազյան 78'), 15․ Աննան Մենսահ, 14․ Պյոտր Տեն, 4․ Արմեն Մանուչարյան (6․ Պիտեր Մուտումոսի 59'), 8․ Ուգոչուկվու Իվու, 5․ Հակոբ Հակոբյան (ա) ( 33․ Վիտինյո 78'), 23․ Լիվիո Միլտս (25․ Էդգար Գրիգորյան 55'), 90․ Օլեգ Պոլյակով (20․ Գոռ Լուլուկյան 78'), 10․ Կարեն Մելքոնյան։

Պահեստայիններ՝ 1․ Լևոն Տեր-Մինասյան, 22․ Մխիթար Ումրեյան, 25․ Էդգար Գրիգորյան, 36․ Խարիտոն Այվազյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 3․ Կարեն Գալստյան, 33․ Վիտինյո, 20․ Գոռ Լուլուկյան։