Not Selected

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

14/02/2021

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ուրարտու-2»-ի մարզիչ Վահե Հարությունյանը։ Հավելենք, որ երիտասարդ մասնագետը նախկինում գլխավորել էր Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը։

«Շատ շնորհակալ եմ վստահության համար։ Սա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Կներդնեմ իմ հնարավորությունների առավելագույնը, աշխատանքս հնարավորինս լավ կատարելու համար։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նպաստենք պատանի ֆուտբոլիստների աճին ու զարգացմանը»,-մեզ հետ զրույցում նշել է Հարությունյանը։