Not Selected

ՋԵՅՄՍ ՍԱՆԹՈՍ․ «ԳՈԼՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԸՆԿԵՐՈՋՍ, ՈՐԸ ՀԵՐՈՍԱԲԱՐ ՄԱՀԱՑԱՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

05/02/2021

«Ալաշկերտի» հետ ստուգողական խաղում Ջեյմս Սանթոսը դարձավ գոլի հեղինակ, իսկ գոլի տոնակատարության ժամանակ նա հուզվեց ու ձեռքերը պարզեց դեպի երկինք։ Գոլը նվիրելով Սիմոն Իսրայելյանին։ Խաղից հետո Սանթոսն իր ինստագրամյան էջում գրել է հետևյալը․

«Խփածս գոլը նվիրում եմ ընկերոջս, որը հերոսաբար մահացավ պաշտպանելով իր հայրենիքը։ Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր»

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը հերոսաբար զոհվել էր Արցախի համար մղվող մարտերում։